Գլխավոր Լուրեր «Սպայկայի» տնօրենը կմնա կալանքի տակ. «Սա գնահատում ենք որպես գործարարից գումար կորզելու...

«Սպայկայի» տնօրենը կմնա կալանքի տակ. «Սա գնահատում ենք որպես գործարարից գումար կորզելու մեխանիզմ». պաշտպան

831
0

Tert.am-ը գրում է․

Այսօր վերաքննիչ դատարանը  հրապարակեց «Սպայկա» ընկերության տնօրենի կալանքի հարցով որոշումը, որով Դավիթ Ղազարյանը կմնա կալանքի տակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Արսեն Սարդարյանը:

«Մեր բողոքը մերժվեց: Նման որոշման չէինք սպասում: Հնարավոր է, որ մեր վստահորդի հետ խոսելուց հետո մոտ օրերս հանդես գանք ասուլիսով: Այս որոշումը գնահատում ենք որպես գործարարից գումար կորզելու մեխանիզմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի մաքսատուրք և հարկ վճարելուց խուսափելու հատկանիշներով:

ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից ապրիլի 4-ին միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Դավիթ Ղազարյանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով՝ նշելով, որ ՊԵԿ-ը 7 մլրդ դրամի պահանջն ուռճացրել է, որպեսզի «ժողովրդի համար սիրուն լինի, և ժողովուրդը ՊԵԿ-ի կողքին լինի»:

Նա նշել էր, որ ներկայացրած 7 մլրդ դրամի պահանջը շինծու է, և դա գնահատում է որպես ՊԵԿ-ի կողմից հետապնդում «Սպայկա»–ի նկատմամբ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը՝ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Պաշտպանական թիմը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը: