Գլխավոր Քաղաքական «Ես ճիշտ էի, իսկ ինձ քննադատողները՝ սխալ». Էդուարդ Շարմազանով

«Ես ճիշտ էի, իսկ ինձ քննադատողները՝ սխալ». Էդուարդ Շարմազանով

759
0

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2018թ. ապրիլի 30-ին, Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ասել եմ, որ նրա փաստարկները համոզիչ չեն և նա ինձ չհամոզեց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանով:

«Ավելին, կանխատեսել եմ, որ հնարավոր է՝ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի խոսքերը 180 աստիճանով կտարբերվեն վարչապետ Փաշինյանի գործողություններից:

Մեկ տարի անց արձանագրենք, որ ես ճիշտ էի, իսկ ինձ քննադատողները՝ սխալ»,-նշել է Շարմազանովը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=423773915090376&id=333386077462494