UFC նախկին չեմպիոն, սկանդալային հայտնի իռլանդացի MMA մարտիկ Քոնոր Մաքգրեգորը իր Twitter հաշվում կիսվել է բաժանորդներից մեկի գրառմամբ այն մասին, որ մարտիկը աջակցում է հայերին 1915թ․ Հայերի Ցեղասպանության ճանաչման հարցում:
«Ես հայերի թիմում եմ ամբողջ օրը: Դիլոն Դանիս և Քարդաշյաններ: Հեռու մնացեք հայերից», – իր հրապարակման մեջ գրել է Մաքգրեգորը:
Մարտիկը նշել է նաև, որ «հայերը կկռվեն մինչ վերջնական հաղթանակ»:
Մաքգրեգորի բաժանորդները նրա թողած գրառման մասին սկսել են ակտիվորեն քննարկել սոցցանցերում: Ցանցի հայ օգտատերերը սկսել են շնորհակալություն հայտնել Մաքգրեգորին աջակցության համար, իսկ թուրք և ադրբեջանցի օգտատերերը հարձակվել՝ քննադատություններով:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...