Գլխավոր Լուրեր Հայաստանում մայիսի 5-ից շրջանաձև երթևեկության բոլոր խաչմերուկներում փոփոխություններ կիրականացվեն

Հայաստանում մայիսի 5-ից շրջանաձև երթևեկության բոլոր խաչմերուկներում փոփոխություններ կիրականացվեն

1285
0

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 5-ից շրջանաձև երթևեկության բոլոր խաչմերուկներում փոփոխություններ են սպասվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:

«Մոտ մեկ տարի փորձնական եղանակով կիրառել ենք ճանապարհային նշաններ, որ շրջանաձև խաչմերուկի ներսում գտնվող վարորդն ունի առավելություն ներս մտնողի հանդեպ: Հիմա արդեն կանոնն է փոխվել, և մայիսի 5-ից ՀՀ բոլոր շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկներում, որտեղ չեն լինի տեղադրված հակառակ ճանապարհային նշաններ, որ դրսից մուտք գործողն ունի առավելություն, կանոնի ուժով շրջանաձև երթևեկության մեջ գտնվող վարորդը կունենա առավելություն»,- ասաց Չիլինգարյանը:

ՃՈ պետի տեղակալի խոսքով՝ փոփոխություններ են իրականացվելու նաև ճանապարհային նշանների խմբերում՝ ավելացվելու են հետիոտներին և հեծանիվներին վերաբերող ճանապարհային նշանները, ինչպես նաև որոշ ցուցանակներ են ավելացվելու էլեկտրոմոբիլների կիրառման կանոնների հետ: