Գլխավոր Դեսից-դենից Burger King-ը կսկսի վաճառել բուսակերների համար նախատեսված բուրգերներ

Burger King-ը կսկսի վաճառել բուսակերների համար նախատեսված բուրգերներ

6031
0

Burger King-ի՝ ԱՄՆ տարածքում գտնվող բոլոր ռեստորաններում վաճառքի կհանվի բուրգեր՝ նախատեսված բուսակերների համար։

Ինչպես հաղորդում է The Verge-ը, արագ սննդի կետերի ցանցը այս տարվա ապրիլի սկզբին փորձնական կերպով սկսել է վաճառել բուսակերների համար նախատեսված բուրգերներ՝ Սենթ-Լուիս քաղաքում գտնվող իր 59 ռեստորաններում։ Արդյունքները առավել քան գոհացնող են։ Այժմ էլ ռեստորանային ցանցը որոշել է փորձը շարունակել մյուս շրջաններում և նոր բուրգերների վաճառքն իրականացնել նաև ԱՄՆ մյուս շրջաններում։

Նոր բուրգերի բաղադրությունը Burger King-ը մշակել է Impossible Foods ստարտափի հետ համատեղ, որի ներդրողներից մեկը հանդիսանում է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բիլ Գեյթսը։

Բուսակերների համար նախատեսված բուրգերում որպես հումք է օգտագործվում ոլոռը, ցորենը, սոյան, կարտոֆիլը և բուսական յուղը, որպեսզի ստեղծվի իսկական մսի տեքստուրա և համի իմիտացիա։ Նոր համբուրգերները 15 տոկոսով ավելի քիչ ճարպոտ են և 90 տոկոսով ավելի քիչ խոլեստերին են պարունակում։