Գլխավոր Լուրեր Աշխատելու համար հավասար հնարավորությունների ստեղծումը և այլ խնդիրներ մեր ուշադրության կենտրոնում են....

Աշխատելու համար հավասար հնարավորությունների ստեղծումը և այլ խնդիրներ մեր ուշադրության կենտրոնում են. Զարուհի Բաթոյան

976
0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ:

«Շնորհավոր Աշխատանքի օրը։

Գիտեմ, որ բազմաթիվ մարդիկ աշխատանքի, աշխատանքային իրավունքների պաշտպանության, արժանապատիվ վարձատրության և աշխատելու համար հավասար հնարավորությունների կարիք ունեն Հայաստանում։ Այս խնդիրների լուծումը մեր օրակարգում է։

Մայիսը մեզ համար լինելու է ծրագրերի մեկնարկի, աշխատանքային իրավունքների մասին հանրային քննարկումների և դրանց արդյունքում օրենսդրական առաջարկներ մշակելու ամիս։

Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք մարդկանց կարողությունների զարգացմանը, նրանց համար ապահով միջավայրի ստեղծմանը և իրավունքների մասին իրազեկության բարձրացմանը։ Հատկապես կարևորում ենք արհմիությունների դերի բարձրացումը, նոր միավորումների ստեղծումը և դրանց անկախ գործունեության ապահովումը մեր երկրում։

Ես հավատում եմ, որ աշխատանքը Հայաստանում պետք է դառնա ոչ միայն արժանապատիվ ապրելու միջոց, այլ նաև ինքնդրսևորման, զարգացման, ազատ և երջանիկ ապրելու հնարավորություն»,-ասված է նախարարի ուղերձում։