Նախագահ Արմեն Սարգսյանը և նրա աշխատակազմը Մայիսի 1-ն անցկացրել է Գեղարդում։ NEWS.am-ի տեղեկություններով՝ նրանք նաև ճաշել են «Գեղարդ» ռեստորանում։ Ռեստորանում նախապես իմացել են, որ նախագահն է գալու՝ աշխատակազմի հետ, սեղանն ամրագրված է եղել։ Աշխատակազմից ներկա է եղել նաև նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Մայիսի 1-ն Աշխատանքի միջազգայինօրն է և ոչ աշխատանքային։