Գլխավոր Լուրեր Հայկական 50000 դրամանոցը ճանաչվել է ամենագեղեցիկներից մեկը աշխարհում

Հայկական 50000 դրամանոցը ճանաչվել է ամենագեղեցիկներից մեկը աշխարհում

7334
0

Հայկական 50000 դրամանոց թղթադրամը հայտնվել է 2018թ․ աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամների ցուցակում՝ ըստ Միջազգային թղթադրամային միության (IBNS):

2018թ․ նոյեմբերի թողարկված թղթադրամի վրա պատկերված է Արարատը, Խոր Վիրապի վանքը և Գրիգոր Լուսավորիչը:

Ներկայացված անվանակարգում 15 տարբեր թղթադրամներից «Bank Note of the Year Award 2018»-ի հաղթող է ճանաչվել 10 կանադական դոլար թղթադրամը: Անվանակարգում ներկայացված էին նաև 100 ռուբլին, Սողոմոնյան կղզիների 40 դոլարանոցը, 50 արգենտինական պեսոն, շվեյցարական 200 ֆրանկը, նորվեգական 500 կրոնը: