Variety համաշխարհային հռչակ վայելով ամսագիրը հաշվել է, թե որքան հոնորարներ են ստանում հոլիվուդյան աստղերը։
Ամենաշատ հոնորար ստացած կինոաստղը Ռայան Ռեյնոլդսն է։ Neftlix ընկերությունը նրան Մայք Բեյի «Վեց ոտնաչափ գետնի տակ» ֆիլմում խաղալու համար կվճարի 27 միլիոն դոլար հոնորար։
Ապա գալիս է Դուեյն Դուգլաս Ջոնսոնը։ Նա «Ֆորսաժ․ Հոբսը և Շոուն» ֆիլմի համար կվճարվի 20 միլիոն դոլար։
Եռյակը եզրափակում է Ռոբերտ Դաունի-կրտսերը։ Նա «Դոկտոր Դուլիթլի ճամփորդությունը» ֆիլմում հանդես գալու համար կստանա 20 միլիոն դոլար։
Ուիլ Սմիթը «Վատ տղաներ-3» ֆիլմի շնորհիվ կստանա 17 միլիոն դոլար հոնորար։
Ջեյսոն Սթեյթհեմի, Թոմ Քրուզի հոնորարները կկազմեն 13-ական միլիոն դոլար, Բրեդ Փիթը, Լեո դի Կապրիոն ու Գալ Գադոթը կբավարարվեն թերևս 10-ական միլիոն դոլար հոնորարով։
Կան ցանկում նաև կինոաստղեր, որոնց հոնորարը նվազման կարգով հասնում է մինչև 2,5 միլիոն դոլարի։