Գլխավոր Լուրեր Տաքսու վարորդները փակել են Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկը. Օսիպյանի փոխանցած առաջարկին չհամաձայնեցին

Տաքսու վարորդները փակել են Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկը. Օսիպյանի փոխանցած առաջարկին չհամաձայնեցին

1533
0

Tert.am-ը գրում է․

Տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում: Նրանք փակել են ճանապարհի երթևեկելի հատվածը և պահանջում են հանդիպում Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի հետ:

Տեղում են ոստիկանության ծառայողները, ովքեր վարորդների հորդորում են բացել ճանապարհի երթևեկելի հատվածի մի մասը, մինչև իրենց կմոտենան Ճանապարհային ոստիկանության պաշտոնյաներ:

Ակցիայի մասնակիցները պահանջում են հանել կայանումն արգելող նշանը, չեղարկել վարչական իրավախախտումների արձանագրումը:

Ոստիկանության ծառայողը բողոքի ակցիա իրականացնողներին ասաց, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի անունից հայտնում է, որ ՃՈ պետի տեղակալը բոլորին սպասում է իր մոտ:
Վարորդների որոշ մասը համաձայնեց գնալ, մյուսների մերժում են առաջարկը: Բողոքի ակցիան շարունակվում է: