Գլխավոր Տնտեսական Հայաստանում Գերմանական տնտեսական միության հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործնական ուղիները

Հայաստանում Գերմանական տնտեսական միության հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործնական ուղիները

0
1482

Հայաստանում Գերմանական տնտեսական միության (Deutsche Wirtschafts Verband, DWV) կողմից մայիսի 3-ին Երևանում կազմակերպված բիզնես-հանդիպմանը Միության նախագահության հրավերով ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդես է եկել զեկույցով:

Բացման խոսքով հանդես են եկել նաև վարչական խորհրդի նախագահ Հասնի Կոսեյանը (Hasni Kosejian) և գործադիր տնօրեն Դիթմար Շթիլը (Dietmar Stiel): Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Կլաուս Վենդելբերգերը (Klaus Wendelberger):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպանն անդրադարձել է հայ-գերմանական դինամիկ զարգացող քաղաքական, տնտեսական հարաբերություններին, մասնավորապես, 2018թ. այդ ոլորտում գրանցված աճին, ինչպես նաև հակիրճ ներկայացրել հայ-գերմանական գիտակրթական մշակութային հարաբերությունները:

«Աշոտ Սմբատյանն անդրադարձ կատարեց նաև Թավշյա հեղափոխությունից հետո երկրում ընթացող քաղաքական և տնտեսական բարեփոխումների ֆոնին Գերմանիայում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճին՝ կարևորելով հատկապես ՏՏ, գյուղատնտեսության, գիտակրթական ոլորտները և ընդգծելով զբոսաշրջության ոլորտում կտրուկ աճը:

Հանդիպմանը, որին մասնակցում էին DWV մի շարք խոշոր անդամ ընկերությունների ներկայացուցիչները, քննարկվեցին առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործնական ուղիները, անդրադարձ կատարվեց փոխշահավետ համագործակցությանը ամենատարբեր ոլորտներում:

Զեկույցից հետո դեսպանը պատասխանեց մասնակիցների բազմաթիվ հարցերին:

ՏեղեկանքՀայաստանում գերմանական տնտեսական միության նպատակն է երկու երկրներիտնտեսվարող սուբյեկտների միջև բիզնես և տնտեսական կապերի հաստատումն ու խորացումըգերմանական շուկայում հայաստանյան ընկերությունների ներկայացվածության ընդլայնումըԱյն միավորում է ավելի քան յոթ տասնյակ հայկական և գերմանական ընկերություններԱնդամների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալհղումովhttps://bit.ly/2IXsTvQ»,- նշված է հաղորդագրության մեջ: