Գլխավոր Լուրեր Մամուլի ազատության օրվա առթիվ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել

Մամուլի ազատության օրվա առթիվ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել

688
0

Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել: Այն ներկայացնում ենք ստորև.

«Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, լրատվության դաշտի բոլոր գործիչներին, բոլոր նրանց, ովքեր ապահովում են տեղեկացված լինելու մեր սահմանադրական իրավունքի իրացումը, նպաստում հանրային կարծիքի ձևավորմանը, աջակցում քաղաքացու հասարակական և իրավական գիտակցության բարձրացմանը:

Հասարակական կարգի պահպանման և քաղաքացու իրավունքների պաշտպանության դաշտում մենք, ըստ էության, գործընկերներ ենք, ուստի շնորհավորանքս ընդունեք նաև որպես գործընկերոջ ջերմ խոսք, որը գիտի ձեր աշխատանքի բոլոր բարդությունները, ինչպես և ակնհայտ տեսնում է այն աջակցությունը, որ բերում եք մասնավորապես մեր՝ ոստիկաններիս գործունեությանը:

Մենք ընդհանուր գործ ենք անում, և այն օժանդակությունը, որ այսօր ունի ոստիկանությունը զանգվածային լրատվության միջոցներից, հիմք է տալիս համոզվելու, որ այդ գործն առավել արդյունավետ է լինելու, իսկ փոխգործակցությունը՝ ավելի խոր ու բազմակողմանի:
Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք, մասնագիտական ջանքի իրացում և հաջողություն ու երջանկություն անձնական կյանքում»: