Գլխավոր Իրավական Ոստիկանությունը ԻՐԱԶԵԿՈՒՄ է վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության հարցաշարերում փոփոխություններ կատարելու...

Ոստիկանությունը ԻՐԱԶԵԿՈՒՄ է վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության հարցաշարերում փոփոխություններ կատարելու մասին

2585
0

2019 թվականի մայիսի 5-ին ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N113-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N439-Ն որոշումը: Համաձայն որոշման պահանջների՝ անհրաժեշտ է վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարում կատարել հետևյալ փոփոխությունները (ճշգրտումները).

1. 1-ին խմբի 8-րդ էջի 2-րդ հարցի ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»:

2. 5-րդ խմբի 4-րդ էջի 4-րդ հարցի ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»:

3. 5-րդ խմբի 7-րդ էջի 2-րդ հարցի ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»:

4. 5-րդ խմբի 9-րդ էջի 2-րդ հարցի ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»:

5. 7-րդ խմբի 7-րդ էջի 6-րդ հարցի 4-րդ պատասխանում «բոլոր վարորդները» բառերը փոխարինել «Մոտոցիկլի և ավտոբուսի վարորդները» բառերով:

6. 7-րդ խմբի 9-րդ էջի 6-րդ հարցի շարադրանքում «միջքաղաքային» բառը փոխարինել «կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող» բառերով:

7. 8-րդ խմբի 6-րդ էջի 3-րդ հարցի շարադրանքում «բեռնատար ավտոմոբիլի խցիկում» բառերը փոխարինել «Մոտոցիկլի հետևի նստատեղին» բառերով, 2-րդ պատասխանում նշված «թույլատրվում է միայն չափահաս ուղևորի ուղեկցությամբ» բառերը փոխարինել «արգելվում է» բառերով և ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»:

Նշված բոլոր առաջարկություններն իրականացնել նաև ռուսերեն տարբերակում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2008 թ. սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» թիվ 1158-Ն որոշման համաձայն՝ կատարված փոփոխություններն ու լրացումները գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարերում կարող են ներառվել հրապարակումից 30 օր հետո: