Գլխավոր Իրավական Քաղաքացին դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի

Քաղաքացին դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի

1242
0

Քաղաքացի Խաչատուր Ղալեչյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Ղալեչյանը պահանջել է դատարանից վարչապետ Փաշինյանին ստախոս և բարոյազուրկ ճանաչել, հայցվորից ներողություն խնդրել և փոխհատուցել բարոյական վնասի համար:

Գործը մակագրվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանին, որն էլ մերժել է հայցը։

Քաղաքացին վերաքննիչ բողոք է ուղարկել: Խաչատուր Ղալեչյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը Քաղաքացիական վերաքննիչ դատարանը վերադրաձրել է: Վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումը ստանալուց հետո` 3-օրյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը կհամարվի դատարանում ընդունված:

Նոր տեսանյութ.