Գլխավոր Իրավական Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է տանտիրոջ դին և երկտող՝ ուղղված կնոջը. Shamshyan.com

Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է տանտիրոջ դին և երկտող՝ ուղղված կնոջը. Shamshyan.com

1603
0

Այսօր՝ մայիսի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում. տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 18:40-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ Շերամի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ, բացելով բնակարանի դուռը, ներսում բերանքսիվայր հայտնաբերել են տանտիրոջ՝ 43-ամյա Մ. Հ.-ի դին:

Ոստիկանները բնակարանում հայտնաբերել են երկտող, որում մասնավորապես գրված է եղել. «Ես շատ եմ սիրում քեզ, իմ հրաշք: Ներեք ինձ, ես եմ մեղքի ծնունդը, թող աղջիկս նման բանի մասին չիմանա»:

Հետաքննիչը երկտողը առգրավել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նոր տեսանյութ.