Գլխավոր Դեսից-դենից Արցախում տեղի է ունենալու Ժենգյալով հացի երկրորդ փառատոնը

Արցախում տեղի է ունենալու Ժենգյալով հացի երկրորդ փառատոնը

2244
0

Արցախում, Մարտակերտի Հաթերք գյուղում մայիսի 11-ին կազմակերպվում է ժենգյալով հացի երկրորդ փառատոն, որը միտում ունի զարգացնել զբոսաշրջությունը տարածաշրջանում, նաև Հաթերք գյուղը ճանաչելի դարձնել, կա նաև երրորդ բաղադրիչը՝ Հաթերք գյուղի բնակիչներին հնարավորություն տալ լուծել սոցիալական խնդիրները։ Այս մասին այսօր՝ մասին 4–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի կազմակերպիչ Սամվել Միրզախանյանը։

«Նախատեսվում է կազմակերպել մշակութային, ժամանցային միջոցառումներ, մասնակիցները կարող են օգտվել ժենգյալով հացից և մասնակցեն տարբեր միջոցառումների և խաղերի»,– ասաց նա։

Սամվել Միրզախանյանը նաև նշեց, որ հրավիրված են երիգիչներ Հայստանից, տարբեր խաղեր և միջոցառումներ են նախատեսված, նաև այցելություններ Հաթերք գյուղի տեսարժան վայերր, եկեղեցին։

«12–15 հազար այցելու է նախատեսվում, այցելուները հենց տեղում ներկա են լինելու ժենգյալով հացի թխման արարողությանը՝ սկզբից մինչ վերջ»,– ասաց Սամվել Միրզախանյանը, հավելելով, որ լինելու է հյուրասիրոթւյուն, նաև վաճառք. Ստացված գումարն ուղղվելու է գյուղի խնդիրների լուծմանը։

Ցանկացողները կարող են մեկնել Հաթերք. Գործելու է Երևան– Հաթերք երթուղին, տոմսի արժեքը մասամբ փոխհատուցվելու է փառատոնի կազմակերպիչների կողմից։