Գլխավոր Լուրեր Արցախում վիրավորված զինծառայողը Մուրացան զինվորական հոսպիտալում է, վիճակը շարունակում է ծանր մնալ....

Արցախում վիրավորված զինծառայողը Մուրացան զինվորական հոսպիտալում է, վիճակը շարունակում է ծանր մնալ. ՊՆ մամուլի խոսնակ

686
0

NEWS.am-ը գրում է.

Նախօրեին Արցախի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստացած Ագանիկ Զորոգլյանին տեղափոխել են Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ զինծառայողի վիճակը շարունակում է ծանր մնալ, «պետք է հասկանալ զինծառայողի առողջական վիճակի դինամիկան ինչպիսին է, որից հետո կորոշվեն հետագա քայլերը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։