Գլխավոր Սպորտ Վալդեսը՝ Կասիլյասին․ «Քո սիրտը զարկում է նրանց համար, ովքեր երազում են նման...

Վալդեսը՝ Կասիլյասին․ «Քո սիրտը զարկում է նրանց համար, ովքեր երազում են նման բարձունքների հասնել»

1440
0

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը հուզիչ նամակ է ուղարկել Իսպանիայի հավաքականում իր նախկին թիմակից Իկեր Կասիլյասին։

«Թանկագին Իկեր, թանկագին ընկեր․․․ մենք՝ դարպասապահներս, առանց վախի ընդունում ենք այն վտանգը, որը կյանքն է բերում մեր առաջ։ Քո սիրտը շարունակում է զարկել նրանց համար, ովքեր երազում են այն բարձունքներին հասնել, որոնց դու տիրացել ես։

Ինչպես ընկեր, և ինչպես ընդմիշտ մրցակից, ցանկանում եմ, որ նորից դառնաս այն սպիտակ առյուծը»,- գրել է Վալդեսը։

Աղբյուրը՝ VNews.am