Գլխավոր Լուրեր Պատահարներ Երևանում վրաերթի է ենթարկվել «Արմենպրես» լրատվական գործակալության խմբագիրը. Shamshyan.com

Երևանում վրաերթի է ենթարկվել «Արմենպրես» լրատվական գործակալության խմբագիրը. Shamshyan.com

1183
0

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 4-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Կարեն Սարգսյանն իր վարած Volkswagen մակնիշի 36 CM 687 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցի 157/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, 69-ամյա Հովհաննես Այվազյանին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից էլ Իզմիրլյան բժշկական կենտրոն:

Կայքը նշել է, որ վրաերթի ենթարկված Հ. Այվազյանը ճանաչված մտավորական ու լրագրող, «Արմենպրես» լրատվական գործակալության խմբագիրն է: