Գլխավոր Քաղաքական Փաշինյանը կորցնում իշխանության գործողությունների նկատմամբ հսկողությունը. Արթուր Ղազինյան

Փաշինյանը կորցնում իշխանության գործողությունների նկատմամբ հսկողությունը. Արթուր Ղազինյան

0
1702

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փաշինյանը կորցնում իշխանության գործողությունների նկատմամբ հսկողությունը։

Նոր ձևավորված իշխանության մեջ 50% բաժնեմաս ունեցող նեո-լիբերալները, ստանալով գործադիր իշխանության մեջ լծակներ, վարում են անկախ քաղաքականություն և քայլ այլ առ քայլ կյանքի են կոչում իրենց ծրագրերը։

Շատ դեպքերում նրանք օգտագործում են Փաշինյանի վրա ունեցած իրենց ազդեցությունը և նրա ձեռքերով իրագործում իրենց առաքելությունը։

Մասնավորապես, քաղաքացու օրը որպես տոն նշելը կարելի է դիտարկել որպես լիբերալ գաղափարաբանության դրսևորում, քանի որ նպատակ է հետապնդում հանրային շահի ընկալման փոխարեն հաստատել անձնական շահի՝ խիստ սուբյեկտիվ ընկալում, դրանով իսկ թուլացնելով հասարակական դիմադրողականությունը օտար բարքերը և արժեքները մեր դեռևս կոնսերվատիվ հասարակության մեջ ներդնելու գործընթացում։

Ազատական արժեքները դեռևս խորթ են մեր ավանդապաշտ հասարակության և քաղաքացիների լայն շրջանում և ցանկացած փորձ արհեստականորեն պարտադրել դրանք մեր հասարակությանը հղի է անկանխատեսելի հետևանքներով։

Կոչ եմ անում Փաշինյանին վերահսկել իր իշխանության մեջ տեղ գտած լիբերալներին և ձեռնպահ մնալ Հայկական ավանդական և ընտանեկան արժեքների դեմ ցանկացած բնույթի ոտնձգությունից»։