Գլխավոր Լուրեր Միջազգային Շերեմետևոյում ինքնաթիռի հրկիզման հետևանքով զոհվել է 13 մարդ

Շերեմետևոյում ինքնաթիռի հրկիզման հետևանքով զոհվել է 13 մարդ

1129
0

Քննչական կոմիտեն հայտնել է, որ Շերեմետևոյում «Աէրոֆլոտի» ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով զոհվել է 13 մարդ՝ ներառյալ երկու երեխա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որը կատարում էր Մոսկվա-Մուրմանսկ չվերթը, թռիչքից 28 րոպե անց վերադարձել է Շերեմետևո օդանավակայան և կատարել կոշտ վայրէջք: Ինքնաթիռը հաջողվել է նստեցնել միայն երկրորդ փորձից հետո վատ եղանակային պայմանների պատճառով: Վայրէջքի ժամանակ կոտրվել են ինքնաթիռի հենակներն ու հրկիզվել շարժիչները:

Ուղևորները լքել են ինքնաթիռը փչովի օդանավասանդուղքի միջոցով: Ըստ թվիթերյան էջում «Դիկայա Մոսկվա»-ի հրապարակած տեղեկությունների՝ Շերեմետևոյում այրվող ինքնաթիռի օդաչուները չեն լքել ինքնաթիռը մինչև դրանից դուրս են բերվել բոլոր ուղևորները: Կան տեղեկություններ, որ բորտ-ուղեկցորդներից մեկը զոհվել է կրակում՝ փրկելով ուղևորներին:

Հրդեհի հետևանքով օդանավն այրվել է ամբողջությամբ:

Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ օդային տրանսպորտի կանոնները խախտելու հատկանիշներով, որի հետևանքով զոհվել է երկու կամ ավելի անձ:

Վլադիմիր Պուտինը ցավակցել է զոհվածների հարազատներին ու մտերիմներին, ինչպես նաև կարգադրել անցկացնել արտակարգ պատահարի մանրամասն հետաքննություն և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն տուժածներին, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: