Գլխավոր Լուրեր Միջազգային 41 զոհ։ Ուղեւորները տեսանկարահանել են հրդեհը այրվող ինքնաթիռի սրահից

41 զոհ։ Ուղեւորները տեսանկարահանել են հրդեհը այրվող ինքնաթիռի սրահից

1688
0

Վթարային վայրէջքի ժամանակ Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում բռնկված Sukhoi Superjet 100 (SSJ-100) ինքնաթիռի ուղեւորները տեսանկարահանել են սրահում տեղի ունեցածը, հաղորդում է Լենտա.Ռու-ն:

Տեսագրության մեջ երեւում է՝ ինչպես է կրակը տարածվում ինքնաթիռի թեւի հատվածում: Մարդիկ խուճապահար փորձում են դուրս գալ սրահից:

Հաղորդվում է, որ ինքնաթիռում գտնվել է 73 ուղևոր և անձնակազմի 5 անդամ:

Ինքնաթիռի հրամանատանը արտակարգ վայրէջք էր խնդրել «Շերեմետևոյից» թռչելուց քիչ անց: Կապիտանը հայտնել էր ինքնաթիռում վթարային իրավիճակի մասին:

«Ռոսավիացիայից» հայտնել էին, որ ինքնաթիռը միայն երկրորդ փորձից էր կարողացել վայրէջք կատարել: РЕН ТВ-ի հաղորդմամբ՝ կոտրվել էր ինքնաթիռի շասսին, ինչի հետևանքով բեկորները վնասել էին վառելիքի բաքը: Ինքնաթիռն  այրվել էր: Զոհվել է 41 հոգի: