Գլխավոր Լուրեր Միջազգային «Շերեմետևո» օդանավակայանում վթարված ինքնաթիռի զոհերի ու տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ...

«Շերեմետևո» օդանավակայանում վթարված ինքնաթիռի զոհերի ու տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

1127
0

«Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարած Sukhoi Superjet 100 ինքնաթիռի զոհերի և վիրավորների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել«Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավը: Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100 ինքնաթիռը վերադարձել է  օդանավակայան և կոշտ վայրէջք է կատարել 28 րոպեթռիչքից հետո։ Վատ եղանակային պայմանների պատճառով օդաչուներն ինքնաթիռըկարողացել են նստեցնել միայն երկրորդ փորձից։ Վայրէջքի ժամանակ կոտրվել են օդանավիկանգնակները և հրդեհվել շարժիչները։ Օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 37 փրկվել են: 41 մարդ զոհվել է: