Գլխավոր Լուրեր Միջազգային Գրոհայինները սպառնացել են խաթարել Իսրայելում անցկացվելիք այս տարվա «Եվրատեսիլը»

Գրոհայինները սպառնացել են խաթարել Իսրայելում անցկացվելիք այս տարվա «Եվրատեսիլը»

1470
0

Պաղեստինցի գրոհայինները սպառնացել են խաթարել այս տարի Թել-Ավիվում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի մրցույթ-փառատոնը։

Նշենք, որ այն կայանալու է մայիսի 14-18-ին։ Այս մասին գրում է իսրայելական The Times of Israel-ը։

Ըստ պարբերականի հրապարակման, պաղեստինցի ծայրահեղականները հայտարարությամբ են հանդես եկել, որում նշել են որ մտադիր են «խանգարել թշնամուն»։

Գրոհայինները կարծում են, որ այդ միջոցառումը վնասում է պաղեստինցիների նկարագրին ու այդ նպատակով էլ իրենք դա համարում են թշնամական գործողություն ու խանգարելու են։