Պաղեստինցի գրոհայինները սպառնացել են խաթարել այս տարի Թել-Ավիվում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի մրցույթ-փառատոնը։
Նշենք, որ այն կայանալու է մայիսի 14-18-ին։ Այս մասին գրում է իսրայելական The Times of Israel-ը։
Ըստ պարբերականի հրապարակման, պաղեստինցի ծայրահեղականները հայտարարությամբ են հանդես եկել, որում նշել են որ մտադիր են «խանգարել թշնամուն»։
Գրոհայինները կարծում են, որ այդ միջոցառումը վնասում է պաղեստինցիների նկարագրին ու այդ նպատակով էլ իրենք դա համարում են թշնամական գործողություն ու խանգարելու են։