Գլխավոր Լուրեր Համառոտ թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել մայիսի 5-ին աշխարհում

Համառոտ թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել մայիսի 5-ին աշխարհում

1219
0

Ներկայացնում ենք, թե ինչպիսին էր անցած կիրակին աշխարհում․

• Իսրայելում տեղի ունեցավ պայթյուն՝ Գազա քաղաքի վրա օդային հարձակման ժամանակ:

• Թաիլանդում, տեղի ունեցավ վերջերս գահ բարձրացած թագավոր Ռամա 10-րդի թագադրության արարողությունը:

• Իսպանիայում, Moto3 մոտոցիկլի ճապոնացի վարորդ Տացուկի Սուզուկին աջ կողանցում է կատարում Իսպանիայի Գրան Պրիի մրցելույթի ժամանակ, որը ընթանում էր Անխել Նյետոյի հիպոդրոմում Խերես-դե-լա-Ֆրոնտերա քաղաքում:

• Հյուսիսայում Կորեայում, զինվորականները անցկացնում են հարվածային զորավարժություններ Արևելյան ծովում, կիրառելով հրթիռներ արձակող սարքեր և տակտիկական կառավարման զինատեսակներ:

• Եմենում, Ռամադան սրբազան ամսվա նախաշեմին, մայրաքաղաք Սանայի արվարձանում, բաժանվում են սննդային արկղեր, որպես բարեգործական օգնություն։

• Հարավային Աֆրիկայում Աֆրիկյան ազգային կոնգրեսի կողմնակիցը հանդես է գալիս նախընտրական եզրափակիչ ցուցյով՝ մայրաքաղաք Յոհաննեսբուրգի Էլիս-պարկ մարզադաշտում:

• Սերբիայում միջնադարյան ասպետական զենք ու զրահ հագած մարդիկ մասնակցում են Սմեդերևո ամրոցի մոտ տեղի ունեցած, միջնադարյան «Ազգերի ճակատամարտը» խորհրդանշող մրցաշարում:

• ԱՄՆ-ում կինը պարում է լույսի հետ «կատարսիս առևտրի կենտրոնում» խորագրով միջոցառման ժամանակ:

• Ֆրանսիայում «Էլեոնորա» փոթորիկը պատուհասում է երկրի հարավային շրջանները, իսկ Մարսելի կենտրոնում մարդիկ նայում են «Պլաժ դյու Դավիդ» լողափին տեղի ունեցող ալեբախությունը:

• Ռուսաստանում, Մոսկվայի Շերեմետևոյի օդանավակայանում ավիաաղետ տեղի ունեցավ։ Աղետին զոհ գնաց 41 մարդ։ Եվս 37 մարդ հոսպիտալացված է։