Գլխավոր Քաղաքական Եռատոնի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Արցախ

Եռատոնի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Արցախ

729
0

ՀH երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Արցախ` Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի կապակցությամբ:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին լուրը, որ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք կմատուցի իրենց կյանքի գնով հաղթանակները կերտած հայորդիների հիշատակին, կայցելի իր մարտական ընկերների շիրիմներին, ինչպես նաև արցախցիների և Արցախում գտնվող մեր բոլոր հայրենակիցների հետ կտոնի հաղթանակները: