Գլխավոր Լուրեր Հրաչյա Հակոբյանն առաջարկում է սահմանափակել լրատվամիջոցներով տոտալիզատորների գովազդը

Հրաչյա Հակոբյանն առաջարկում է սահմանափակել լրատվամիջոցներով տոտալիզատորների գովազդը

700
0

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն առաջարկում է «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով սահմանափակել լրատվամիջոցներով տոտալիզատորների գովազդը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը փոփոխությունների փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը խորհրդարանին ներկայացրեց մայիսի 7-ի նիստում:

«Առաջարկվում է, որպեսզի տոտալիզատորները, ինտերնետ շահումով խաղերը թույլատրվի գովազդել հեռուստատեսությամբ ժամը 22:00-ից մինչև առավոտյան 07:00-ն: Ռադիոընկերությունների ներկայացուցիչները խնդրեցին, որ իրենց լրատվամիջոցով առավոտյան ժամը 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն հնարավոր լինի գովազդել, այլապես անիմաստ է դառնում այլ ժամի գովազդ տեղադրելը: Հեռուստաընկերությամբ բացառապես կարելի է գովազդել նաև սպորտային իրադարձություններից անմիջապես հետո, և հիշատակել միայն որպես հովանավոր: Ինչ վերաբերում է կայքերին, ապա թույլատրելի սահմանը 20%-ն է, որպեսզի կայքէջի այդքան տոկոսը չգերազանցի գովազը»,- ասաց Հակոբյանը:

Պատգամավորը նշեց, որ այս հարցը սկսել է քննարկվել Ազգային ժողովի դեռևս նախորդ գումարման ընթացքում: