Գլխավոր Քաղաքական Էդ մարդիկ հիմա էլ կան, բայց իրենց մասին չի խոսվում. Ծառուկյանը՝ օլիգարխների...

Էդ մարդիկ հիմա էլ կան, բայց իրենց մասին չի խոսվում. Ծառուկյանը՝ օլիգարխների մասին

725
0

Էսօր էս երկրում սաղ լուծվել, պրծել ա, միայն Ծառուկյանին պետք է ստուգել, էլ ուրիշ մարդ էս երկրում չկա: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Անդրադառնալով Հայաստանում օլիգարխների առկայությանը, եւ այդ համատեքստում իր անունը շոշափելուն, նա նշեց, որ ինքը երբեք օլիգարխ չի եղել, միշտ եղել է սեփականատեր. «Էդ սաղ, որ մինչեւ հեղափոխությունը կային, հիմա էլի իրենք կան, բայց իրենց մասին չի խոսվում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այդ մարդիկ քաղաքականությունից դուրս են եկել, Ծառուկյանն արձագանքեց. «Աաաա, քաղաքականությո՞ւնն է բոլորին խանգարում, այո՞: Նրանք քաղաքականության մեջ չեն եղել, եթե եղել են անհատ պատգամավոր են եղել, իսկ Ծառուկյանը կուսակցության ղեկավար է, ամբողջ աշխարհում ճանաչում, հարգանք ունի: Ամբողջ աշխարհում Ծառուկյան անունը որպես մարդ, հարգարժան մարդ, դա ասելու հարց չի»: