Գլխավոր Լուրեր Ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, մայիսի 10-ին նույնքան կնվազի

Ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, մայիսի 10-ին նույնքան կնվազի

1463
0

Հանրապետության տարածքում` մայիսի 7-ին շրջանների զգալի մասում, 8-9-ը, 11-12-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ն աստիճանաբար ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում՝ մայիսի 7-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-9-ը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանկ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում