ArmFootball.com-ը գրում է.
Tuttomercatoweb.com կայքը խոշոր նյութ է գրել գործակալ Մինո Ռայոլայի մասին: Պարբերականը իտալացու համար թեժ ամառ է խոստանում և անդրադարձ է կատարել նրա բազմաթիվ հաճախորդներին:
Նրանցից մեկը Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է: Աղբյուրը վստահեցնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է վերադարձնել Դորտմունդի «Բորուսսիան»: Գերմանական ակումբը հաճախ է դիմում իր նախկին աստղերին վերադարձնելու պրակտիկային:
Այնուամենայնիվ նշվում է, որ Մխիթարյանի ապագան կապված է «Արսենալի» հետ:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը 2016 թվականի ամռանն է հեռացել «Բորուսսիայից»` տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...