Գլխավոր Իրավական Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը

1488
0

NEWS.am–ը գրում է.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը քիչ առաջ մերժեց Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը: NEWS.am–ի լրագրողը հայտնում է, որ դատավորը որոշումը հրապարակեց դռնբաց դատական կարգով։ Նշենք, որ ապրիլի 29-ին դատարանը որոշել էր բավարարել Լևոն Սարգսյանի գործով մեղադրող Արա Մնացականյանի միջնորդությունն ու դռնփակ քննել բողոքը։