Գլխավոր Քաղաքական Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայրենական պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհվածների...

Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայրենական պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհվածների հուշարձանին

1809
0

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատանը, ինչպես նաեւ Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին։