Գլխավոր Լուրեր Մայիսի 15-ից կսկսվեն լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքները. Փաշինյանը սպառնաց անորակ ճանապարհ կառուցողներին

Մայիսի 15-ից կսկսվեն լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքները. Փաշինյանը սպառնաց անորակ ճանապարհ կառուցողներին

0
1496

Ճանապարհաշինության ոլորտում շատ կարեւոր գործընթացներ պետք է սկսվեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մայիսի 15-ից, ինչպես խոստացել էինք, հույս ունեմ՝ լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքները կսկսվեն եւ կառավարության կառուցվածքի փոփոխությունները որեւէ կերպ այդ աշխատանքի վրա չպետք է ազդեն: Պայմանավորվել ենք, որ այն պատմությունը, որ ունեցել ենք Ոսկեպար-Նոյեմբերյանի հատվածում, այս տարի չպետք է ունենանք»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ պետք է մտածեն օրենսդրական փոփոխությունների մասին: «Եթե որեւէ մեկը իր պայմանագրային պարտավորությունները դիտավորյալ կերպով չի կատարում, իսկ ակնհայտ է, որ որեւէ մեկը անորակ ճանապարհ է կառուցում եւ գիտի դա, պետք է մտածել, թե պետությունը իր շահերը պաշտպանելու ինչ հավելյալ մեխանիզմներ կարող է ունենալ՝ ընդհուպ մինչ քրեական պատասխանատվություն նախատեսելը»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ չենք կարող այդպիսի ճոխություն թույլ տալ, որ մի գործը մի քանի անգամ անենք: