Գլխավոր Լուրեր Երևանում վերելակները փոխելու համար պետք է վճարեն բնակիչները. Հայկ Մարության

Երևանում վերելակները փոխելու համար պետք է վճարեն բնակիչները. Հայկ Մարության

1271
0

«Մենք առաջին օրվանից սկսած ծրագիրը գրում ենք, որ վերելակները մեծ ծրագրով ամբողջությամբ փոխարինվեն»,- այսօր Երևանի 2800 ամյակի այգու բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով Երևանում երեկ ընկած վերելակի մասին:

Մարությանը նշեց՝ այդ հարցում իրենց հետ պետք է լինեն բնակիչները. «Երբ ծրագիրը պատրաստ լինի, այն ներկայացվելու է կառավարությանը, քանի որ քաղաքային իշխանություններն ի վիճակի չեն միայնակ լուծելու հարցը, տասնյակ միլիոնավոր դոլարների անհրաժեշտություն կլինի»:
Քաղաքապետի խոսքով՝ իրենց գործը լինելու է վերելակները փոխելը, իսկ բնակիչները տարիների ընթացքում պետք է վճարեն այդ գումարը:

Ըստ Մարությանի՝ նախ պետք է գույքագրել վերելակները, հասկանալ, թե ինչ պետք է արվի.«Քաղաքապետարանն ամեն ինչ անելու է, որպեսզի ծրագիրը գրելը տևի ամիսներ»: