Գլխավոր ՇոուԲիզ «Պատրա՞ստ եք մեծ շոուի». Սրբուկը երկրորդ փորձն է ունեցել եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

«Պատրա՞ստ եք մեծ շոուի». Սրբուկը երկրորդ փորձն է ունեցել եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

1758
0

Թել Ավիվում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2019» երաժշտական մրցույթին Հայաստանի պատվիրակ Սրբուկի երկրորդ փորձը։ Այս մասին քիչ առաջ Սրբուկը հայտնել է իր ինսթագրամի էջում։

«Այսօր իմ երկրորդ փորձն եմ ունեցել։ Պատրա՞ստ եք մեծ շոուի։ Մայիսի 16 (2-րդ կիսաեզրափակիչ)։ Պատրաստվեք քվեարկել համար 1-ի օգտին»,- գրել է Սրբուկն ու լուսանկարներ հրապարակել։

Հիշեցնենք՝ իր առաջին մամուլի ասուլիսի ընթացքում Սրբուկն ասել էր, որ եվրատեսիլյան առաջին փորձից հիանալի տպավորություններ ունի: «Աշխատում ենք, որպեսզի ամեն ինչ մեր պատկերացրածով ստացվի»,-նշել է երգչուհին՝ հավելելով. «Ուրախ եմ, որ իմ կյանքում հնարավորություն եմ ունեցել մասնակցելու տարբեր երաժշտական մրցույթների, որոնց շնորհիվ ավելի պատրաստ եմ ներկայանում «Եվրատեսիլ»-ին»,- նշել էր նա։