Հաճախ ենք լսել, որ մարդիկ ասում են, թե երբ հյուր են գնում, ու գիշերը մնում հյուրընկալողի տանը, չեն կարողանում լավ քնել, որովհետև այսպես ասած՝ իր անկողինը չէր, ու ինքը սովոր է իր անկողնուն միայն: Գուցե ինքներս էլ նույն խնդիրն ունենք:
Եվ ուրեմն, Մեծ Բրիտանիայում հետազոտություն է իրականացվել, թե ինչու մարդիկ չեն կարողանում լիարժեք քնել ոչ իրենց անկողնում:
Այսպես, գիտափորձի համար հրավիրվել են երկու հազար կամավորներ ողջ Բրիտանիայից: Հարցումների արդյունքում պարզվել է, որ այդ երկու հազար կամավորների ուղիղ կեսը նախընտրում է ամեն գնով հյուր գնալիս հետ վերադառնալ նույն օրը և գիշերը քնել իր անկողնում: Նրանց առաջարկվել է գիշերակացով հյուր գնալ, ապա արդեն պատմել, թե որքան է հարմարավետ ոչ իրենց անկողինը:
Պարզված պատճառները տարբեր են:
Մի մասը մտածել է, որ անտեղի անհանգստացրել է ծանոթ-բարեկամներին, գիշերը նրանց տանը մնալով, մյուս մասը անհարմար է զգացել գիշերը զուգարանից օգտվել, երրորդ խմբի համար հարմարավետ չեն եղել անկողնային պարագաները:
Ու քանի որ բարեկրթության կանոնները արգելում են որոշ դեպքերում հրաժարվել գիշերակացով հյուրընկալությունից, ապա նրանք զոհ գնալով էթիկետին, մնում են ու վերադառնում քնատ վիճակում: