Գլխավոր Քաղաքական Ողբերգություն է, որ աշխարհի շատ երկրներ դեռեւս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Ավստրիա-Հայաստան...

Ողբերգություն է, որ աշխարհի շատ երկրներ դեռեւս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար

1065
0

Հայաստանում գտնվող Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակությունը մայիսի 11-ին ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես  «Արմենպրես»-ին հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից,  հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև, ավստրիացի խորհրդարանականները եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ընդգծելով, որ Ավստրիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2015 թվականին՝ Գուդրուն Քուգլերը նշել է. «Ողբերգություն է, որ աշխարհի շատ երկրներ դեռեւս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պետք է պայքարենք ճանաչման ուղղությամբ: Աննկարագրելի է, թե ինչ է կատարվել հայ ազգի հետ»: