Գլխավոր Լուրեր Եղանակը կտաքանա 3-4 աստիճանով, Երևանում և մի քանի շրջաններում՝ մինչև +30 աստիճան

Եղանակը կտաքանա 3-4 աստիճանով, Երևանում և մի քանի շրջաններում՝ մինչև +30 աստիճան

824
0

Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 12-13-ն կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 12-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Մայիսի 12-ին կեսօրից հետո Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 13-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: