Գլխավոր Քաղաքական ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը կմասնակցի Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումներին և ԱԳ նախարարների...

ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը կմասնակցի Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումներին և ԱԳ նախարարների հանդիպմանը

720
0

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 13-ից 14-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Այցի ընթացքում ԱԳ նախարար Մնացականյանը կմասնակցի Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը և Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, մայիսի 14-ին ԱԳ նախարարը ելույթներ կունենա Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին և «Արևելյան գործընկերության 10-ամյակ. Քաղաքացիական հասարակության տեսակետը» խորագրով քննարկմանը:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ: