Գլխավոր ՇոուԲիզ «Մտածում էի, որ լավագույն հնգյակում, միգուցե, հայտնվեմ, բայց հաղթանակն ինձ համար անսպասելի...

«Մտածում էի, որ լավագույն հնգյակում, միգուցե, հայտնվեմ, բայց հաղթանակն ինձ համար անսպասելի էր». Միսս Հայաստան Հայկուհի Մաթևոսյան

4748
0

news.am Style-ը գրում է.

Երեկվանից համացանցի քննարկման կիզակետում է «Հայաստանի գեղեցկուհի» ազգային գեղեցկության մրցույթը, որի տիտղոսակիրը դարձավ 19-ամյա Հայկուհի Մաթևոսյանը: Իր անունը հաղթանակի պահին լսելուց հետո Հայկուհին չկարողացավ զսպել հուզմունքն ու արցունքները: NEWS.am STYLE-ը նրան հանդիպեց հենց մրցույթի բեմում, որտեղ նա շարունակում էր ժպտալ տեսախցիկների առջև և լուսանկարվել հարազատների և համակիրների հետ:

Տիտղոսակիր գեղեցկուհին երջանկության արցունքների և հուզմունքի ներքո պատասխանեց նաև մեզ հետաքրքրող մի քանի հարցի.

«Շատ հուզված եմ, անսպասելի էր ինձ համար: Զգացողություններս բառերով նկարագրել, պարզաես, չեմ կարող: Շնորհակալություն եմ ուզում հայտնել ժյուրիի բոլոր անդամներին` հենց ինձ ընտրելու համար, իսկ մրցույթի կազմակերպիչներին` նման պրոֆեսիոնալ միջոցառում կազմակերպելու համար»,-իր խոսքն այսպես սկսեց 19-ամյա մոդելը, որն այս շրջանում ուսումն է ստանում Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

Հայկուհին մեզ հետ զրույցում խոստովանեց.

«Մտածում էի, որ լավագույն հնգյակում, միգուցե, հայտնվեմ, բայց հաղթանակն ինձ համար անսպասելի էր»:

Ազգային գեղեցկության մրցույթի հաղթողն աչքի է ընկել նաև այլ գեղեցկության մրցույթներում, ասում է՝ այդ հարթակներից ևս շատ բաներ է քաղել.

«Կարելի է ասել` այո, այդ մրցույթներն ինձ որոշ չափով փորձ տվել են, բայց այս մեկն ազգային գեղեցկության մրցույթ է, չափանիշները տարբեր էին, սա ինձ համար իսկական գեղեցկության մրցույթ էր»:

Շարունակությունը կարդացեք աղբյուր կայքում։