Գլխավոր Դեսից-դենից Երևանը ռուս զբոսաշրջիկների համար ամառային ճամփորդության ամենաէժան ուղղությունն է

Երևանը ռուս զբոսաշրջիկների համար ամառային ճամփորդության ամենաէժան ուղղությունն է

2122
0

Tert.am-ը գրում է.

Ավիատոմսերի ամրագրման Biletix առցանց ծառայությունն ուսումնասիրել է ամառվա ամիսներին ինքնաթիռի տոմսերի արժեքները և կազմել ռուս զբոսաշրջիկների համար այդ ամիսներին ճամփորդելու առումով ամենաէժան երկրների ցանկը:

Ինչպես գրում է gazeta.ru-ն, վարկանշային աղյուսակը գլխավորում է Երևանը: Պարզվում է՝ Դոնի Ռոստովից դեպի Երևան ամենաէժան ավիատոմսի արժեքը 6331 ռուբլի է, Կրասնոդարից դեպի Երևան թռիչքի տոմսը՝ 7131, իսկ Մոսկվա – Երևան չվերթի տոմսը՝ 10735 ռուբլի:

Ռուսների համար ամենաէժան ուղղությունների ցանկում են հայտնվել նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկը և Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկը: ՌԴ Դոնի Ռոստով քաղաքից դեպի Մինսկ և Բիշքեկ թռիչքների տոմսերի արժեքը համապատասխանաբար 9117 և 10 340 ռուբլի է: