Գլխավոր Լուրեր Պատահարներ Շղթայական ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել է 6 մեքենա. Shamshyan.com

Շղթայական ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել է 6 մեքենա. Shamshyan.com

735
0

Այսօր՝ մայիսի 12ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում՝ «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Nissan X-Trail մակնիշի 35 DQ 864 համարանիշի, Toyota Camry մակնիշի 35 ՏС 365 համարանիշի, Mercedes մակնիշի 35 FN 527 համարանիշի, Mitcubishi Montero մակնիշի 98 MA 888 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ ՃՈ ծառայողները վթարի վայրի զննություն էին կատարում, նույն վայրում բախվել են Mitcubishi մակնիշի 85 ZZ 222 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 PТ 728 համարանիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար, նշված վթարների հետևանքով տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Երթևեկությունը մասամբ դանդաղ է ընթանում, մինչև ճանապարհային ոստիկանները կավարտեն վթարի վայրի զննությունը, որպեսզի ավտոմեքենաները տեղափոխվեն անվտանգ երթևեկելի գոտի:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: