Գլխավոր Լուրեր Տրանսվեստիտը ազատ մուտք է գործում մանկապարտեզ. «Դեմ եմ միասեռականությանը» նախաձեռնություն. Politik.am

Տրանսվեստիտը ազատ մուտք է գործում մանկապարտեզ. «Դեմ եմ միասեռականությանը» նախաձեռնություն. Politik.am

1880
0

Politik.am-ը գրում է.

«Դեմ եմ միասեռականությանը» ֆեյսբուքյան էջը տարածել է հայտարարություն, որին կից ներկայացրել է լուսանկարներ, որտեղ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչը մանկապարտեզի երեխաների հետ է։ Հայտարարությունը ամբողջությամբ ստորև․

«Տրանսվեստիտը ազատ մուտք է գործում մանկապարտեզ. վտանգի տակ է մեր երեխաների ապագան

Արդեն մի քանի օր է հասարակության շրջանում մտահոգությունների մեծ ալիք է բարձրացրել այն հանգամանքը, որ միասեռակնություն քարոզող և միասեռականների իրավունքները պաշտպանող ՀԿ-ի անդամ, տրանսակտիվիստ ոմն Սևակ, որը հանդես է գալիս Սոֆյա անվան տակ, այցելում է հայաստանյան մանկապարտեզներ և զեկույցներ կարդում երեխաներին:

Բոլորս հիշում ենք թե ամիսներ առաջ ԿԳ նախարար` Արայիկ Հարությունյանը ինչպես արձագանքեց Արարատի մարզի դպրոցներից մեկում տեսած քահանային: Նման անհարգալից վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու սպասավորի հանդեպ քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց հանրության շրջանում:

Փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ, հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորը իրավունք չունի մտնել դպրոց, իսկ միասեռականություն քարոզող ինչ-որ անհասկանալի երևույթ կարող է այցելել մանկապարտեզներ և պղծել մեր երեխաների հոգեբանությունը:

Այս ամենը ևս մեկ անգամ վերահաստատում է այն ենթադրությունները, որ նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարտավորություններ ունեն ԼԳԲՏ համայնքի առաջ և նպատակաուղղված պղծում են ազգային արժեքները՝ փորձելով մանկուց խեղաթյուրել մեր երեխաների պատկերացումները բարոյականության, ընտանիքի և ավանդական արժեքների մասին:

Ինֆորմացիան և լուսանկարները Հայկ Կիսաբելյանի ֆեյսբուքյան էջից»,-ասվում է հայտարարությնա մեջ:

Հ․Գ․ Սևակ Կիրակոսյանը տարիներ շարունակ հանդես է եկել ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանի դիրքերից։ Նա իր մի քանի ընկերների հետ 2012-ին բազմազանության երթի կազմակերպիչներից էր։ 2013-ին հակակառավարական բողոքի ակցիաներից մեկի ժամանակ Սևակ Կիրակոսյանը պարզել էր ԼԳԲՏ համայնքի դրոշը, որից հետո մի քանի այլ ցուցարարներ բռնություն էին կիրառել նրա նկատմամբ։ Այսօր Սևակ Կիրակոսյանը ներկայացնում է «Չիտ» հասարակական կազմակերպությունը»։