Անգլիայի Պրեմիեր լիգայի 2018/19 մրցաշրջանի վերջին տուրի խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն արտագնա խաղում 4:1 հաշվով հաղթեց «Բրայթոն»-ին՝ ապահովելով չեմպիոնի կոչումը: Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակեց 98 միավոր ու 2-րդ տարին անընդմեջ և պատմության ընթացքում 6-րդ անգամ հռչակվեց Պրեմիեր լիգայի չեմպիոն:
«Լիվերպուլ»-ը 97 միավորով 2-րդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Չելսի»-ն: 4-րդ տեղը գրավեց «Տոտենհեմ»-ը: Հենց այս 4 թիմերը հաջորդ տարի Անգլիան կներկայացնեն Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում:
Լոնդոնի «Արսենալ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, գրավեց 5-րդ տեղը: 6-րդը «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է: Այս թիմերը կխաղան Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում: Պրեմիեր լիգան լքեղին «Կարդիֆ»-ը, «Ֆուլհեմ»-ը և «Հադերսֆիլդ»-ը: