Գլխավոր Քաղաքական Ես հավատում եմ, որ Ռոբերտը լինելու է ազատության մեջ, որովհետև ինքը ճշմարիտ...

Ես հավատում եմ, որ Ռոբերտը լինելու է ազատության մեջ, որովհետև ինքը ճշմարիտ է․ Բելլա Քոչարյան

1999
0

news.am-ը գրում է.

Իհարկե, դժվար օրեր են, դժվար ամիսներ են, բայց մեր ընտանիքը այսպիսի մի հիմք ունի՝ մենք չենք սիրում արտահայտել մեր դժգոհությունները, մեր հուզմունքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց նրա տիկին Բելլա Քոչարյանը։

«Իհարկե, սա մեծ խնդիր է, և մեր ընտանիքն այսօր գտնվում է, այսպես կոչված, ոչ բարի պայմաններում»,- ասաց նա՝ ընգծելով, որ հավատում են ճշմարտության հաղթանակին․

«Բայց մենք գիտենք, որ վերջում միշտ ճշմարտությունը հաղթում է։ Մենք հավատում ենք, որ Ռոբերտն այնքան ազնիվ է, այնքան ճիշտ է, ճիշտ են եղել այն տարիները իր գործունեության, որ ինքը վախենալու ոչինչ չունի։ Եվ այն կեղծիքը, կեղծիքի հավաքույթը իր կողմից եւ ընդհանրապես օբյեկտիվության կողմից կոչնչանան։ Ես հավատում եմ, որ Ռոբերտը լինելու է ազատության մեջ, որովհետև ինքը ճշմարիտ է և հաղթահարելու է այն վիճակը, որի մեջ գտնվում է՝ առանց հիմունքների և պատճառի։ Մենք, մեր ընտանիքի բոլոր անդամները՝ իմ գլխավորությամբ, մեր զավակները՝ Սեդրակը, Լեւոնը, Գայանեն, մեր հարսները, մեր թոռնիկները, շատ ամուր ենք, շատ սիրում ենք մեր ամուսնուն, մեր հայրիկին, մեր պապիկին և հավատում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու։

Այսօր տեսնելով, թե ինչքան բարի մարդիկ կան, ինչքան ընկերներ ունենք, ես ուղղակի շատ հուզված եմ, որովհետեւ մարդիկ մոտենում են, իրենց սերն են արտահայոտւմ, իրենց աջակցությունն են հայտնում։ Եվ դա շատ է ոգևորում, որովհետեւ կան մարդիկ, որոնք շատ ճիշտ են գնահատում են իրականությունը, եւ որոնց համար ճշմարտությունը շատ կարևոր է», – ասաց Բելլա Քոչարյանը։