Գլխավոր Դեսից-դենից Հսկա օձը ելույթի ժամանակ խեղդել է վարժեցնողին (տեսանյութ)

Հսկա օձը ելույթի ժամանակ խեղդել է վարժեցնողին (տեսանյութ)

2290
0

Հսկա օձը խեղդել է կրկեսի վարժեցնողին հենց ելույթի ժամանակ։ Ինչպես հայտնում է Life.ru-ն, տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդը ներկայացման ժամանակ վիշապօձին դնում ուսին, իսկ փաթաթում պարանոցին։ Հանկարծ տղամարդն ընկնում է հատակին ու սկսում թափահարել ձեռքերը, սակայն ոչ ոք չի շտապում օգնության՝ մտածելով, թե դա ներկայացման մաս է։ Միայն որոշ ժամանակ անց նրան են մոտենում երկու տղամարդ, որոնցից մեկն ազատում է արտիստին օձից, իսկ երկրորդը փորձում է առաջին օգնություն ցուցաբերել։ Հաջողվում է մարդուն ուշքի բերել, թե ոչ, հայտնի չէ։

Ոմանց կարծիքով՝ դեպքը տեղի է ունեցել Բարնաուլում, մյուսների կարծիքով՝ Դաղստանում կամ Վլադիմիրյան մարզում։