Միանգամից 3 ֆուտբոլիստ կիսեցին ԱՊԼ-ի՝ 2018/19 մրցաշրջանի լավագույն ռմբարկուի կոչումը: Այս մասին հայտնում է Armsport-ը:
«Լիվերպուլ»-ից Մոհամեդ Սալահն ու Սադիո Մանեն և «Արսենալ»-ից Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը 22-ական գոլով ավարտեցին մրցաշրջանը՝ մեկ գոլով գերազանցելով չեմպիոն հռչակված «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոյին: 22 գոլերը խփելու համար Մանեից ու Օբամեյանգից պահանջվել է 36 խաղ, Սալահը 38 խաղ է անցկացրել:
Ընդ որում` Օբամեյանգը 4 անգամ դարպասը գրավել է 11-մետրանոցի նշակետից, Սալահը 3 գոլ է խփել 11-մետրանոցով, իսկ Մանեն բոլոր գոլերը հեղինակել է խաղային իրավիճակներից:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...