Գլխավոր ՇոուԲիզ Սրբուկը «նարնջագույն» գորգին փայլել է ոճային հագուստով. բարոյախոսները նյարդայնացած են

Սրբուկը «նարնջագույն» գորգին փայլել է ոճային հագուստով. բարոյախոսները նյարդայնացած են

3511
0

News.am Style-ը գրում է․

Թել Ավիվում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2019»-ի պաշտոնական բացումը. 41 մասնակից անցել է «նարնջագույն» գորգով Գաբիմա թատրոնի հրապարակում։

Հայաստանի ներկայացուցիչ Սբրուկի կերպարն ամենաոճայիններից ու վառերից մեկն էր. նա «նարնջագույն գորգին» հայտնվել է սեքսուալ սպիտակ կոստյումով, որը կրում էր մերկ մարմնին. սա այս սեզոնին Հոլիվուդում եւ ոչ միայն ամենաթրենդային կերպարներից մեկն է։ Կերպարն, անխոս, ուշադրություն է գրավում, քանի որ պրովոկացիոն է, սակայն հենց դրա շնորհիվ էլ հետաքրքիր է, էլ չասած այն մասին, որ այն պետք է համապատասխանի կրողին եւ նրա կազմվածքին։ Սրբուկին դա հաջողվել է։ Հետաքրքիր դետալ. Հայաստանի մասնակցի բլեյզերը զարդարում էր յուրօրինակ ծաղիկը, որը Սրբուկը հանել է դեֆիլեից հետո։ Երգչուհին նաեւ բոլորին ողջունել է ազգային դրոշով։

«Ես հրաշալի ժամանակ եմ անցկացնում Իսրայելում, մենք հրաշալի փորձեր ենք ունեցել, եւ ես վայելում եմ յուրաքանչյուր պահ»,- լրագրողին տված հարցազրույցում ասել է նա։

Ոճային կերպարը դուր է եկել շատ քննադատների, սակայն գտնվել են բարոյախոսներ, որոնց երգչուհու կերպարը դուր չի եկել։ Կարդալով մեկնաբանությունները՝ տպավորություն է ստեղծվում, թե նա ներկայացնում է ոչ թե Հայաստանը, այլ որեւէ մուսուլմանական երկիր, ուր նույնիսկ բաց գլխով հայտնվելը խախտում է համարվում։ Մեր հայրենակիցները պետք է հիշեն, որ բեմական տեսքը, ինչպես նաեւ համերգային կոստյումները կարող են շատ տարբեր լինել եւ պարտասիր չէ, որ դուր գան բոլորին։ Առավել եւս այն դեպքում, որ մրցույթն անցկացնում է երկրում, որն իր կրոնականության հետ մեկտեղ հանդուրժողական է ոճի, նորաձեւության տարբեր դրսեւորումների հետ, ուր ազատ են նախապաշարմունքներից։

Շարունակությունը կարդացեք՝ աղբյուր կայքում: