Գլխավոր Լուրեր Արցախում հակառակորդի գնդակից ծանր վիրավորված զինծառայողը գիտակցության է եկել. Արծրուն Հովհաննիսյան

Արցախում հակառակորդի գնդակից ծանր վիրավորված զինծառայողը գիտակցության է եկել. Արծրուն Հովհաննիսյան

118
0

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին

Մայիսի 4–ին Արցախում հակառակորդի գնդակից ծանր վիրավորված 21–ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել։ Այս մասին տեղեկացրեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ զինծառայողը հիմա կարողանում է նաև հաղորդակցվել:

«Ընդհանուր առմամբ նրա մոտ առկա է դրական դինամիկա»,-շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Նա ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: